ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում կմասնակցի տնտեսական ֆորումի
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 16-ին կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով: Հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում armeniasputnik.am-ը։